կարևոր
1755 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 11:48

COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 425-ը ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում են

COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 425-ը ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար պացիենտ, որոնք գտնվում են տնային հսկողության ներքո: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մնացած 1800-ը հիվանդանոցային պայմաններում են: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են և 23 մարդու միացված է արհեստական շնչառական ապարատ»,- ասել է փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է: 

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15․ 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: 

Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է։