կարևոր
828 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 11:40

Լիբանանում բողոքի ակցիաներ են. իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել

Լիբանանում բողոքի ակցիաներ են. իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել

Բեյրութի կենտրոնում բանակն ու ոստիկանությունն արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Մասնավորապես, նշվում է՝ Բեյրութում և Տրիպոլիում հակակառավարական ցույցերը սրվել են՝ ի պատասխան ազգային արժույթի կտրուկ անկման (հիշեցնենք՝ 1 դոլարի դիմաց ազգային արժույթը 3900 լիբանանյան ֆունտից դարձել է 5000)։

Մանրամասնվում է, որ հատուկ միջոցները գործի են դրվել՝ ի պատասխան ցուցարարների ագրեսիայի, ովքեր զինվորների ուղղությամբ քարեր ու ճայթրուկներ են նետել։ Անկարգությունների մասնակիցները որոշ վայրերում կոտրել են բանկերի ու մասնավոր գրասենյակների պատուհանները։

Ըստ վերջին տվյալների՝ Տրիպոլիում բախումների ընթացքում տուժել է առնվազն 8 մարդ. ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մահակներ են կիրառվել, քանի որ նրանք փորձել են զավթել Լիբանանի ԿԲ մասնաճյուղի շենքը։

Մինչև կեսգիշեր ցուցարարները շրջափակել էին երկրի հյուսիսի և հարավի գրեթե բոլոր հիմնական ավտոճանապարհները՝ խոստանալով նոր հեղափոխություն սկսել։