Հայաստանում արտակարգ դրության ժամեկտը ևս մեկ ամսով երկարաձգվեց. նման որոշում ընդունվեց կառավարության հրավիրած արտահերթ նիստում։
Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նախագծում, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նշված է, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։