կարևոր
1259 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 10:11

COVID-19. Նյու Յորքն ու Մոսկվան վարակվածության ամենաշատ դեպքեր ունեցող վարչական տարածքներն են

COVID-19. Նյու Յորքն ու Մոսկվան վարակվածության ամենաշատ դեպքեր ունեցող վարչական տարածքներն են

ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի հետազոտությունների համալսարանի տվյալների համաձայն` աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած վարչական տարածքը (մարզ, շրջան, նահանգ) Նյու Յորքն է: Այստեղ, այլ շրջանների համեմատ, վարակակիրների ամենամեծ թիվն է գրանցվել: Համալսարանի տվյալների համաձայն, Նյու Յորքում հաստատված դեպքերի թիվը 380 հազար 892 է: 

Վարակակիրների մեծ թվով հաջորդ տեղում Մոսկվան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 201 հազար 221 է: Վարակակիրների թվով հաջորդ վարչական շրջանը կրկին ԱՄՆ-ում է: Երրորդ տեղում գտնվող Նյու Ջերսի նահանգում վարակի 165 հազար 816 դեպք է հաստատվել: Հաջորդ տեղում Բրազիլիայի Սան Պաուլո նահանգն է որտեղ կորոնավիրուսով վարակվել է 162 հազար 520 մարդ: 

Հնգյակը եզրափակում է Անգլիան՝ 156 հազար 018 ընդհանուր հաստատված դեպքով:

Վարակի ծագման երկիր Չինաստանի վարչական տարածքներից ամենաշատը տուժել է Հուբեյ նահանգը, որտեղ 68 հազարից ավելի վարակի դեպք է գրանցվել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։