կարևոր
1405 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 10:02

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունիսի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 15 հա, Վեդիքաղաքում՝ 250 քմ, Արմաշգյուղում՝ 1500 քմ,

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 300 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 200 քմ, 1500 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 1 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: