կարևոր
1949 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-11 23:32

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +31, երեկոյան՝ +26 աստիճան տաքություն։