կարևոր
1539 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 22:27

Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոնը՝ 21-րդ դարի լավագույն մարզիկ

Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոնը՝ 21-րդ դարի լավագույն մարզիկ

Իսպանական հռչակավոր Marca սպորտային պարբերականը կազմել է 21-րդ դարի լավագույն մարզիկների ցանկը:

Ըստ պարբերականի դարի լավագույն մարզիկը Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն լողորդ Մայքլ Ֆելփսն է: Վերջինիս հաջորդում է Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն արագավազորդ Ուսեյն Բոլտը: Իսկ եռյակը եզրափակում է լեգենդար թենիսիստ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Marca-ի 10 լավագույնների շարքում են նաև Ռաֆայել Նադալը, Քոբի Բրայանթը, Թայգեր Վուդսը, Լիոնել Մեսին, Լյուիս Հեմիլթոնը, Վալենտինո Ռոսին, Կրիշտիանու Ռոնալդուն: