կարևոր
1377 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 22:08

Հավաք-խորհրդակցություն՝ 2-րդ զորամիավորումում

Հավաք-խորհրդակցություն՝ 2-րդ զորամիավորումում

2-րդ զորամիավորումում հունիսի 10-ին անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են զորամասերում սննդի մատակարարման կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել և համապատասխան հրահանգներ է տվել ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը: