16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Արցախ/Տեղեկատվական շտաբը հերքում է Շուշիի հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսի ախտորոշմամբ հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները:
«Դրանք չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացին մեկուսացված էր Շուշիի հյուրանոցներից մեկում, սակայն ցանկություն էր հայտնել տեղափոխվել հիվանդանոց: Առողջապահության նախարարությունն ընդառաջել է հիվանդի ցանկությանն ու նրան տեղափոխել Շուշիի տեղամասային հիվանդանոց: Քաղաքացին այստեղ էլ դժգոհել է հիվանդասենյակի պայմաններից, բուժաշխատողների վերաբերմունքից, պնդել, որ իրեն նորից տեղափոխեն հյուրանոց: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել, և մինչ կկատարեին քաղաքացու պահանջը՝ 1 ժամվա ընթացքում նա նոր պայման է առաջադրել. Տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
Այդ ընթացքում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող պացիենտին անձամբ զննել է տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, և բուժաշխատողների ուշադրության առումով որևէ խնդիր չկար: Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով հիվանդի ապրումներն ու հաճախ արտահայտվող հուզականությունը, և կրկին ընդառաջելով քաղաքացուն՝ որոշում է ընդունել նրան վաղը տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ հաշվի առնելով հիվանդանոցի այս պահին առկա ծանրաբեռնվածությունը»: