կարևոր
829 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-11 18:28

Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Հայաստանի կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում կքննարկի երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ քննարկվելու է եւս մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցը՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ։

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել է մարտ ամսից եւ դրանից հետո արդեն մի քանի անգամ այն երկարաձգվել է։