1235 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-11 18:12

Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին: Այս մասին հայտնում է նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին, որին հանդես կգա նաև ելույթով»,- նշված է հրապարակման մեջ:

Նախարարական տեսաժողովին կհաջորդի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսը: