27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել իրենց երկրի սահմանադրական հանրաքվեին: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և հավելեց, որ քվեարկության համար հանրապետության տարածքում բացվելու է 6 տեղամաս։
«Բնականաբար, այդ ամենը կարվի հայաստանյան իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ խիստ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները»,- նշեց Կոպիրկինը:
Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այն անց է կացվելու հուլիսի 1-ին։