կարևոր
2081 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-11 17:20

Համավարակի ընթացքում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել մոտ 1000 ՌԴ քաղաքացի․ Սերգեյ Կոպիրկին

Համավարակի ընթացքում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել մոտ 1000 ՌԴ քաղաքացի․ Սերգեյ Կոպիրկին

Համավարակի ողջ ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով ավելի քան 980 ՌԴ քաղաքացի վերադարձել է հայրենիք: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Համավարակի շրջանում այլ երկրներում հայտնված ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու աշխատանքը բազմաթիվ պետհաստատությունների, այդ թվում ՝ ԱԳՆ-ի աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է: Դրա համար մոբիլիզացվել են մեր հաստատությունների գրեթե բոլոր ռեսուրսները»,- նշեց Կոպիրկինը։ Դիվանագետը, դիմելով Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին, հայտնեց, որ վերադարձին վերաբերող տեղեկություններն իրենք մշտապես հրապարակում են դեսպանատան «Ֆեյսբուք»-ում, և հորդորեց ուշադիր հետևել այդ էջին։

«Այսօրվա դրությամբ, Հայաստանից Ռուսաստան հաջողվել է ապահովել 981 մարդու վերադարձը։ Նրանք վերադարձել են դեսպանատան կատարած աշխատանքի շրջանակում»,-ասաց դեսպանը։ Կոպիրկինը նշեց նաև վրացական կողմի կառուցողական մոտեցումն առ այն, որ թույլատրվում է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանի տարածքով ավտոբուսներով անցնել հայրենիք։