24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սպառնալիքների մասին հաղորդագրություններին և սահմանափակումներն անօրինական է համարում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ԶԼՄ-ների այն տեղեկություններին, ըստ որի ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգներում ընտրությունների քարոզարշավը զարգանալուն պես, Ռուսաստանը դառնում է ամերիկացի քաղաքական գործիչների համար «սուրբ զոհաբերություն, որը պետք է արվի, եթե ցանկանում ես որևէ հաջողությունների հասնել ընտրական գործերում»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները նախօրեին առաջարկել են Ռուսաստանի դեմ կիրառել խիստ պատժամիջոցներ և այն ճանաչել որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»: Մասնավորապես առաջարկվում է սահմանել հետագա սահմանափակումներ Ռուսաստանի նավթագազային նախագծերի և այլ երկրներում բնակվող «անհատների վրա, ովքեր կառավարվում են Կրեմլի կողմից»:
Բացի այդ, հունիսի 10-ին Եվրամիությունը ևս մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: