29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց, որը կազմակերպել են մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ և քաղաքական փախստականներ: Ցուցարարները պահանջել են, որ Գերմանիայի կանցլերը, որի նստավայրի դիմաց հավաքվել էին նրանք, պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի դեմ: Այս մասին հայնում է «Meydan TV»։
Ակցիայի մասնակիցներից մեկը ադրբեջանցի լրագրող և նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին էր, որը 2017 թվականի մայիսին առևանգվել էր Թբիլիսիից ադրբեջանական հետախուզության կողմից: Այնուհետև Ադրբեջանում Մուխթարլին դատապարտվել էր «սարքված» գործի համար և ազատ էր արձակվել միայն 2020 թվականի ապրիլին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Գերմանիայի կանցլերը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ՝ քաղբանտարկյալների, մարդու իրավունքների և ազատությունների հարցով և առաջարկում են դրա համար պատժամիջոցներ կիրառել: