30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով, կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված խիստ սահմանափակումների վերադառնալու դեպքում, տնտեսական հետևանքները կարող են նաև անդառնալի լինել: Այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ կառավարությունն ու պարետատունը շարունակում են քննարկել խիստ սամանափակումների ռեժիմ վերադառնալու հնարավորությունը:
«Փակված չէ այդ հարցը, բայց կախված նրանից, թե ինչ ժամանակահատված կենթադրի «lockdown» կոչվածը, վնասները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ անդառնալի: Դա մի գործիք է, որը անհրաժեշտության դեպքում պետք է կիրառել, բայց շատ զգուշավոր, որովհետև պետք է գիտակցենք դրա հետևանքներն ու արդյունավետությունը»,- ասաց Գրիգորյանը:
Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 75 389 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք: