23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը։
Պատգամավորը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել։
Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։
Սիփան Փաշինյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։
Ենոքյանը նշել է, որ Մինասյանի պահանջում են նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։