կարևոր
1486 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 16:15

Եգիպտոսը երկարաձգում է սահմանափակումների ժամկետը

Եգիպտոսը երկարաձգում է սահմանափակումների ժամկետը

 Եգիպտոսի իշխանությունները կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի վերջը: Պահպանվում են նաև լողափերի, այգիների փակ լինելու հետ կապված սահմանափակումները: Եղել են նաև պարետային ժամի հետ կապված փոփոխություններ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եգիպտոսի Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, երկրում կա վարակվածության 38 հազարից ավելի դեպք, մահացել է 1342-ը: Հունիսի 5-ին երկրում գրանցվել է 1 455 նոր դեպք:

Պարետային ժամի տևողությունն առաջիկա կիրակի օրվանից կլինի 20:00-ից մինչև առավոտյան 04:00-ն: Ներկայում պարետային ժամը 20:00-ից մինչև 05:00-ն է: Նշվել է նաև, որ խանութներին հնարավորություն կտրվի աշխատել մեկ ժամով ավելի երկար՝ մինչև 18:00-ն: