կարևոր
1743 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 16:02

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա. Մհեր Գրիգորյան

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա. Մհեր Գրիգորյան

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա: Այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին: Անհատ սպառողների մասով գազի գնի փոփոխություն չի լինի»,- ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշել է, որ, եթե սահմանին Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա որոշակի չափով այլ սպառողների համար թանկացման հավանականություն կլինի:

Հունիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախահագ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկները ևս ցույց են տալիս, որ Հայաստանում գազի այսօրվա գների որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գինը:

«Գազպրոմ Արմենիա» -ն ապրիլի 1-ին հանձնաժողովին էր ներկայացրել սպառողներին վաճառվող գազի սակագների բարձրացման հայտ: Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից բարձրացնել՝ դարձնելով 283 դոլար: Հանձնաժողովն էր առաջարկել էր 266.7 դոլարի տարբերակը՝ ընդ որում փոփոխություն չանելով բնակչության համար, այդ թվում սոցիալապես անապահով սպառողների համար: