29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:
Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»,-գրել է Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասնա Ծռեր համահայկական շարժումն ուղեգիր էր հրապարակել իր ֆեյսբուքի էջում եւ հայտարարել․
««Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը»: