կարևոր
1278 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-11 15:40

Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 238-ով

Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 238-ով

Իրանում հունիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 238-ով՝ ընդհանուրը դառնալով 180 հազար 156: Մահացածների թիվն ավելացել է 78-ով: Վարակի հետևանքով երկրում ընդհանուրը մահացել է 8 հազար 584 մարդ:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2 հազար 728 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 073-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաղթահարել է 142 հազար 663 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 173 հազար 208 անձ: