28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բավական արդյունավետ է համարում կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները: Այս մասին Գրիգորյանն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Այն արագությունն ու ինտենսիվությունը, որով մենք իրականացրինք սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերը, շատ տպավորիչ են: Առնվազն տեմպի և հասցեականության մասով կարող ենք ասել, որ բավական արդյունավետ միջոցառումներ ենք իրականացրել»,- ասել է Գրիգորյանը:
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 19 միջոցառում է հաստատել։