կարևոր
1591 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 15:13

ՊԵԿ նախագահն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում չծառայելու հարցերին

ՊԵԿ նախագահն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում չծառայելու հարցերին

Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում ծառայություն չանցնելու հարցերին: 

«Այո՛, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել»,-ասաց Հովհաննիսյանը, հորդորելով իր նշանակման հետ կապված հարցերն ուղղել վարչապետին:

«Միայն կարող եմ ենթադրել, որ նշանակմանը նպաստել է իմ աշխատանքի ընթացքին հետևելը»,- ասաց նա:

Անդրադառնալով իր` բանակում չծառայելու մասին հրապարակումներին՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Ես բանակում չեմ ծառայել, ու առհասարակ չծառայելու մասին լուրերը մամուլում խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»: