կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 15:00

Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին

Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու հետ կապված, բացի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներից, որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

«ՊԵԿ-ն այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի (խմբ․ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան) կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում ուղղակի չկա»,- ասաց Հովհաննիսյանը։