24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ «ուրվական նավեր» են հայտնվել, որոնք շարժվել են տարօրինակ շրջանաձեւ երթուղիով, սակայն իրականում այդ շրջանում նավեր չեն եղել. այս մասին գրում է Planet-today-ը, նշելով՝ առեղծվածային ուրվական նավերը հայտնաբերել է ծովային պահակային ընկերությունների մասնագետ Բյոռն Բերգմանը։
Մասնավորապես, Բերգմանը պատմել է 9 նավերից եկող ազդանշանների մասին, որոնք լսվել են Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ, սակայն իրականում այդ շրջանում նավեր չեն եղել:
Աերոտիեզերական տեխնիկայի և ինժեներական մեխանիկայի ոլորտում մասնագետ Թոդ Համֆրիսն այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ երևույթի պատճառը կարող է պարզ լինել. նավերի սեփականատերերը կարող էին GPS-սփուֆինգ օգտագործել. դրանք այն տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծված են նավի իրական կոորդինատները թաքցնելու համար: