կարևոր
1898 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 14:54

Հադրութի շրջանի մի շարք համայնքներում հատուկ ռեժիմ է սահմանվում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում (http://bit.do/fFWoD), համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի

Հարթաշեն,
Քյուրաթաղ,
Ակնաղբյուր
Ուխտաձոր համայնքներում:

Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:

Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում:

Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:
Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում:

Այս ու սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։