կարևոր
1447 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 14:40

Որո՞նք են համավարակի ժամանակ աշխարհի բոլոր երկրներ ճանապարհորդությունների կանոնները

Որո՞նք են համավարակի ժամանակ աշխարհի բոլոր երկրներ ճանապարհորդությունների կանոնները

Համացանցում է հայտնվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխարհի բոլոր երկրներ ճանապարհորդությունների ինտերակտիվ քարտեզը. այն հրապարակվել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) պաշտոնական կայքում, գրում է Lenta.ru-ն։ 

Քարտեզում, մասնավորապես, նշված այս կամ այն պետություն մուտք գործելու բոլոր կանոնները, որ գործում են հիվանդության բռնկմամբ պայմանավորված՝ ավիահաղորդակցության սահմանափակումները, փակ սահմանները կամ պարտադիր կարանտին անցնելը:

Երկրների յուրաքանչյուր տարածք նշված է գույնով, որն արտացոլում է ընդունված միջոցառումների խստությունը։ Օրինակ՝ մուգ կապույտը «ամբողջությամբ փակ» երկրների համար է, վառ կապույտը՝ «մասամբ փակերի», բաց կապույտը՝ «առանց սահմանափակումների» երկրների, սպիտակը այն երկրների համար է, որտեղ «փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները թարմացվում» են:

Նշվում է, որ այս քարտեզները պարբերաբար լրացվում են՝ հաշվի առնելով COVID-19-ի տարածման ֆոնին աշխարհում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: