կարևոր
1271 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 14:22

Իտալիայում սկսել են տներ վաճառել 1 եվրոյով

Իտալիայում սկսել են տներ վաճառել 1 եվրոյով

 Իտալիայի Կալաբրիա մարզում գտնվող Չինկուեֆրոնդի քաղաքում գործարկել են մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով: Այս մասին հայտնում է «CNN Travel»-ը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քաղաքապետի խոսքով, ծրագիրը կոչված է լուծելու դեպի խոշոր քաղաքներ երիտասարդների տեղափոխվելու խնդիրը: 

Չինկուեֆրոնդիում բնակարան գնելու համար բարենպաստ իրավիճակ է համաճարակային տեսանկյունից: Այս ամբողջ ընթացքում քաղաքում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի եղել:

Նրանք, ովքեր ցանկանում են առաջարկվող տարբերակով տուն գնել, ապա պարտավոր կլինեն այն վերանորոգել առաջիկա երեք տարվա ընթացքում: Դրանից բացի գնորդը պարտավոր է վճարել հատուկ վճար 250 եվրոյի չափով: Եթե նշված ժամկետում տունը չվերանորոգվի, ապա սեփականատերը ստիպված կլինի տուգանք վճարել 20 հազար եվրոյի չափով: