կարևոր
1467 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 14:02

Պաշտպանության նախարարը պարբերաբար հանձնում է թեստ, պատասխանը բացասական է․ Շուշան Ստեփանյան

Պատասխան Factor.am-ի հարցին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցել կառավարության այսօրվա նիստին ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված։

«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պաշտպանության նախարարը պարբերաբար հանձնում է թեստ, պատասխանը բացասական է։ Անհոգ եղեք, առողջ է»,-գրել է Ստեփանյանը։