24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա: Այս մասին հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այս պահի դրույթամբ երկու հոգի ունենք վարակված, որոնք մեկուսացված են: Փոքր թիվ ունենք աշխատակիցների, որոնք ինքնամեկուսացված են, որովհետև շփումներ են ունեցել վարակվածների հետ»,- ասել է Մնացականյանը:
Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5 466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 75 389 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք: