կարևոր
1927 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 14:33

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 12-ին` ժամը 09.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1 թաղամասերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 12-ին` ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա և Լեռնակերտ գյուղերի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»մ- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: