կարևոր
985 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 13:08

Արայիկ Հարությունյանն Արցախի ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել

Արայիկ Հարությունյանն Արցախի ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Ոստիկանության փոխգնդապետ Արտեմ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ։