01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 502 հազար 436: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Շտաբի հաղորդմամբ, օրվա կտրվածքով վարակվածության աճը կազմել է 1,8 տոկոս, նախորդ օրվա 1,7 տոկոսի փոխարեն:
Վերջին մեկ օրում ՌԴ-ում վարակի հետևանքով մահացել է 174 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 532 մարդ: Շտաբի տվյալների համաձայն՝ մահացության ցուցանիշն ընդհանուր վարակվածների թվում կազմում է 1,3 տոկոս:
Վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 8 հազար 367 մարդ (ընդհանուրը` 261 հազար 150 ապաքինված): Ապաքինվածների թիվը կազմում է վարակվածների ցուցանիշի 52 տոկոսը: