28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Լևոն Արոնյանը խոսել է Clutch Chess International-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու մասին:
«Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա կարծես փլեյ-օֆֆում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Ապրում ենք այս տեսակ պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս հաճույք ստացանք խաղից: Մեր կարիերայի ընթացքում շատ ենք կոտրել մեկ մեկու սրտերը՝ հաղթելով որոշիչ պարտիաներում»,-ասել է Արոնյանը:
Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչի պարտիան համեմատել է սիրահատվածության հետ. «Արյունը արագորեն վազում է մարմնովդ, և ոչնչի մասին մտածել այլևս չես կարողանում: Կարծում եմ, հենց սրա համար էլ մենք շախմատ ենք խաղում»,-ասել է նա:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Արոնյանը 10:8 ընդհանուր հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: