28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ում պաշտոնավարումն ավարտվում է այսօր, կշարունակի ներգրավված մնալ պետական համակարգի աշխատանքներում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Արթուր Ջավադյանին ԿԲ-ում գործունեության համար:
«Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի ու գների կայունությունը Հայաստանում: Իհարկե, մենք խոսել ենք, Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին: Դրա մասին մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա ես առաջարկում եմ, որ մենք ծափերով պարոն Ջավադյանին ճանապարհենք ԿԲ նախագահի պաշտոնից»,- ասաց վարչապետը, որին հետևեցին ծափահարություններ: