կարևոր
714 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-11 11:55

ՀՀ-ին կօգնենք բուժանձնակազմով. Գիորգի Գախարիա

ՀՀ-ին կօգնենք բուժանձնակազմով. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին: Նրա խոսքով, Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով: Այս մասին հայտնում է  Aliq.ge կայքը:

Նրա խոսքով, Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով:

«Ոչ մի երկիր չի հաղթահարի այս ճգնաժամը միայնակ, այդ պատճառով պետք է օգնենք միմյանց: Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին»,- հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ընթացքում:

Գախարիայի խոսքով, Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, ատաքին գործերի, տնտեսության նախարարները:

Հայաստանում ծանր իրավիճակ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ավելի քան 200 քաղաքացի հոսպիտալացման իր հերթին է սպասում:

Վրաստանում այս հայտարարությունից հետո Հայաստանին աջակցելու մեծ ալիք բարձրացավ: