Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերի շարունակվելն անընդունելի է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարչապետը նշել է, որ ակցիայի այն մասնակիցները, որոնք խախտում են կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Վարչապետի խոսքով, «Black Lives Matter» ակցիան ծավալվեց շատ ավելի քաղաքական դրդապատճառով՝ ձախ օրակարգով: Նա ակցիայի դեմ հանդես եկավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վիկտորիա նահանգում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը վարակվել է կորոնավրուսով:
Օրեր առաջ մի քանի հազար մարդ Ավստրալիայում բողոքի ակցիա է կազմակերպվել միանալով ԱՄՆ-ում սկզիբ առած «Black Lives Matter»շարժմանը, որ սկսվել էր ոստիկանի գործողություններով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանվելու հետևանքով: Ակցիայի կազմակերպիիչները ներկաներին բաժանել են դիմակներ և ախտահանիչ նյութեր: