կարևոր
1407 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 10:33

Բելգիայի արքայազնը տուգանվել է. պատճառը՝ Իսպանիայում կարանտինի խախտումն է

Բելգիայի արքայազնը տուգանվել է. պատճառը՝ Իսպանիայում կարանտինի խախտումն է

Իսպանական Անդալուսիայի շրջանի իշխանությունները Բելգիայի արքայազն Յոահիմին տուգանել են 10.4 հազար եվրոյի չափով՝ երկրում կարանտինի կանոնները խախտելու համար. այս մասին հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես, նշվում է՝ 28-ամյա արքայազնը որոշել է մի քանի երեկույթների մասնակցել Կորդոբայում, ինչից հետո իրեն վատ է զգացել: Ավելի ուշ, կորոնավիրուսի նրա թեստի պատասխանը դրական է եղել։

Այդ երեկույթներից մեկին 27 մարդ է մասնակցել, չնայած, որ Իսպանիայում այս պահին գործող կանոնների համաձայն արգելվում է հավաքվել ավելի քան 15 հոգանոց խմբերով:

Հիշեցնենք՝ արքայազն Յոահիմը Բելգիայի Արքայադուստր Ասթրիդի որդին է և Բելգիայի Ֆիլիպ թագավորի եղբորորդին: Նա Իսպանիա էր եկել ուսումնական պրակտիկա անցնելու համար: