01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային լրացուցիչ ներդրումների իրականացման համատեքստում: Ներկայացվել են միջոցառման ընդլայնման մեխանիզմներն ու դրանց հնարավոր արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին ոլորտների աշխուժացմանն ու զարգացմանը միտված հնարավորությունները, որոնց շուրջ հնչել են մի շարք առաջարկություններ ու գաղափարներ:
Կարևորելով կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունավետությունը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել քննարկումները, գալ միասնական տեսակետի և կառավարությանը ներկայացնել առարկայական նախաձեռնություններ: