կարևոր
1419 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 21:46

ԱԳՆ-ն դիմել է դեսպանատներին՝ արտերկրից բժիշկներ հրավիրելու համար

ԱԳՆ-ն դիմել է դեսպանատներին՝ արտերկրից բժիշկներ հրավիրելու համար

YerevanToday-ին փոխանցված տեղեկությամբ՝ նախօրեին Արտաքին գործերի նախարարությունը նամակ է ստացել Առողջապահության նախարարաությունից՝ մոտավորապես այն բովանդակությամբ, որ COVID 19 –ի դեմ պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար Հայստանի առողջապահական ոլորտին հրատապ անհրաժեշտ է լրացուցիչ մասնագիտական ներուժը՝ արտերկրից, ուստի խնդրվում է հրատապ կարգով դեսպանների հետ քննարկել արտասահմանցի բժիշկների հրավիրելու տարբերակները՝ հետևյալ մասնագետների կազմով՝ ռեանիմատոլոգներ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, ՊՇՌ տեստավորողներ:

ԱՆ-ից ստացված դիմում-խնդրանքի մյուս մասը վերաբերում է կորոնայով վարակված ծանր դեպքերին, մասնավորապես՝ այն հիվանդների, որոնց մոտ վարակի ախտահարումով սրվել են այլ հիվանդությունն1եր: Նախարարությունն ակնկալում է՝ դեսպանատների միջոցով տարբեր երկրների առողջապահական կառույցների հետ քննարկել ծանր հիվանդների հետագա բուժումը արտասահմանում շարունակելու հնարավորությունը և այդ գործընթացը կազմակերպելու ելքեր:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատել է Yerevan.Today-ի տեղեկությունը: «Այո, ՀՀ Առողջապահության նախարարությունը դիմել է միջազգային տարբեր գործընկերներին COVID 19 դեմ պայքարի շրջանակներում համագործակցության, այդ թվում՝ մասնագիտական ներուժի աջակցության հարցերով, և այդ հարցում, բնակաանաբար, օգտագործվում են նաև մեր դիվանագիտական կորպուսի կապերը»,- Yerevan.Today-ին հայտնել է խոսնակը` չմանրամասնելով, սակայն, ինչու է նախարարությունը ուշացած քայլեր ձեռնարկում և այդուհանդերձ՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս պահի դրությամբ և երբ կժամանի Հայաստան հումանիստ բժիշկների առաջին խումբը:

Ուշագրավ է, որ ԱԳՆ-ին հասցեագրված փաստաթուղթը դուրս չի եկել կորոնավարակի ճգնաժամը կառավարող Պարետատնից, ոչ էլ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է դիմել: Այն գրված է Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի անունից, և սա, մեղմ ասած, հարուցել է դիվանագիտական կառույցի զարմանքը:

Ամեն դեպքում, այսօր միջազգային գործընկերներից առաջին արձագանքը եղավ՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը սոցցանցում հրապարակեց Հայաստանին բժիշկների թիմով աջակցելու մասին Լիտվայի կառավարության այսօր կայացրած որոշման մասին: Առաջիկա օրերին նրանք առաքելությամբ կժամանեն Հայաստան: Հուսանք՝ այս օրերին հասունացող կրիզիսը առողջապահական ոլորտում չի հասցնի իր վատ հետևանքները ունենալ, ուշացած քայլերը, ամեն դեպքում, կօգնեն հաղթահարել կորոնայով պայմանավորված ճգնաժամը՝ նվազ կորուստներով: