կարևոր
2089 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-10 21:17

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։

Սերժ Սարգսյանի գործով կայացել է դեռեւս մեկ նիստ: Նախորդ նիստը եւս կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր: Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: