կարևոր
1268 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 21:08

Տավուշում նախորդ տարի նախատեսված 35.5 մլրդի փոխարեն կատարվել են 46.6 մլրդ դրամի ներդրումներ

Տավուշում նախորդ տարի նախատեսված 35.5 մլրդի փոխարեն կատարվել են 46.6 մլրդ դրամի ներդրումներ

Տավուշի մարզում 2019-ին մասնավոր, պետական և միջազգային ծրագրերով ներդրումները կազմել են շուրջ 46.6 մլրդ դրամ՝ նախատեսված 35.5 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մարզի անցյալ տարվա ընդհանուր ներդրումային փաթեթը կազմել է 46.6 մլրդ դրամ: Դա ներառում է և մասնավոր ներդրումները, և պետական բոլոր ծրագրերը, և միջազգային ծրագրերը: 2019-ին նախատեսված է եղել 35.5 մլրդ դրամ, բայց կատարողականը եղել է 46.6 մլրդ»,-ասաց մարզպետը:

Պետական ներդրումները ամենաշատը եղել են ճանապարհաշինության մեջ՝ շուրջ 5 մլրդ դրամ, լրացուցիչ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել: Անցյալ տարի Տավուշում իրականացվել են շուրջ 125 կմ ճանապարհաշինական աշխատանքներ: Միջազգային ծրագրերի գծով ներդրումների ծավալը 1.5 մլրդի կարգի ավել է եղել, քան նախատեսված է եղել տարեսկզբին: