Հունիսի 10-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Կայքի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են դիակի ինքնությունը:
Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Մահացածը, ըստ դատաբժկի, կլինի 25-30 տարեկան տղամարդ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեոնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ: