կարևոր
1358 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 20:20

Նոր Մոսկվայում հեղեղումների պատճառով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել

Նոր Մոսկվայում հեղեղումների պատճառով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել

Նոր Մոսկվայում հեղեղումների հետևանքով փլուզվել է Նեզնայկա գետով անցնող ավտոմոբիլային կամուրջը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Ուժեղ անձրևների հետևանքով փլուզվել է Նեզնայկա գետով անցնող կամուրջը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ միջադեպի վայրը ցանկապատվել է: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների, այդ թվում՝ ԱԻՆ-ի մասնագետները: Նախնական տվյալների համաձայն՝ կամուրջի փլուզումը տեղի է ունեցել Բոլշոյե Պոկրովսկոյե բնակավայրի մոտակայքում: Կատարվածի հետևանքով տուժածներ չկան:

Նեզնայկա գետը հոսում է Մոսկվայի մարզի և Մոսկվայի տարածքով, այն Դեսնա գետի ձակ վտակն է: