Լեհաստանը Եվրամիության երկրների քաղաքացիների համար սահմանները կբացի հունիսի 13-ից: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Լեհաստանը մարտին փակել էր իր սահմանները, այդ թվում՝ շենգենյան գոտու երկրների հետ։
«Մենք որոշում ենք կայացրել հունիսի 13-ից բացել սահմանները Եվրամիության երկրների համար», - ասել է Մորավեցկին։ Լեհաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ հունիսի 16-ից ավիափոխադրողները կարող են վերսկսել միջազգային չվերթները: