Հունիսի 10-ին 56-ամյա Միխայիլ Եֆրեմովը հարցաքնն-վել է Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի ՆԳ վարչությունում և ներկայացել է դատարան: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Երեկվա ավտովթարից հետո, որի հետևանքով մահացել է Սերգեյ Զախարովը, հետաքննությունը խստացրել է մեղադրանքը․ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով (հարբած վիճակում ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդու մահվան) Եֆրեմովին սպառնում է ազատազրկում 5-ից 12 տարի ժամկետով:
Դերասանին ձեռնաշղթաներով են տեղափոխել Տագանսկու դատարան: Ճաղերի հետևում նա լաց է եղել և դրական պատասխան տվել հարցրին, թե արդյոք իրեն մեղավոր է ճանաչում: Հետաքննությունը տնային կալանք է պահանջել Եֆրեմովի համար:
Դատարանը բավարարել է միջնորդությունը. դերասանը տնային կալանքի տակ է լինելու մինչև օգոստոսի 9-ը:
«Այդ ամենն, իհարկե, հրեշավոր է»,- դատարանի դահլիճում ասել է Եֆրեմովը ՝ մեկնաբանելով կատարվածը։
Արտիստին արգելել են լքել բնակության վայրը եւ օգտվել կապի ցանկացած միջոցներից ու համացանցից։ Նա կարող է շփվել միայն հարազատների, փաստաբանների, քննիչների հետ: