կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 19:37

Մաքսատներում պահպանվում է սոցիալական հեռավորությունը և ապահովվում քաղաքացիների անվտանգ սպասարկումը

Մաքսատներում պահպանվում է սոցիալական հեռավորությունը և ապահովվում քաղաքացիների անվտանգ սպասարկումը

Բոլոր մաքսատներում, այդ թվում՝ Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև պարտադիր չափվում է շենք մուտք գործողների ջերմությունը:

Բացի այդ, հսկողություն է իրականացվում նաև մաքսատուն-վարչություններին կից տեղակայված ծառայությունների նկատմամբ և մաքսատների արտաքին հատվածներում: Մարդկանց կուտակումներ նկատելու, ինչպես նաև հակահամաճարակային այլ պայմանների ոչ պատշաճ պահպանման դեպքում ահազանգ է կատարվում ՀՀ ոստիկանություն և համապատասխան տեսչական մարմիններ` քաղաքացիներին հորդորելով պահպանել սահմանված կանոնները: