կարևոր
1176 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 19:14

Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Հանս Կլյուգեի հետ

Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Հանս Կլյուգեի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։

Զրույցն ընդգրել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։

ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին՝ ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։

Հարկ է նշել, որ ԱՀԿ-ն առողջապահության բնագավառում կարևոր միջազգային գործընկեր է, ինչպես նաև մասնագիտական ու հրատապ բնույթի տեղեկությունների, խորհրդատվության և հանձնարարականների փոխանակման համաշխարհային հիմնական հարթակ։