կարևոր
1742 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 19:02

Սյունիքի մարզպետն ինքնամեկուսացել է. Պողոսյանը շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

Սյունիքի մարզպետն ինքնամեկուսացել է. Պողոսյանը շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ: Այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Մարզպետն այս պահին կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացած է»,- ասաց Բաբայանը:

Հայաստանում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ն առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: