06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացների և ընդդիմության հնարավոր համախմբման վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
-Պարո՛ն Սաղաթելյան, երկրում տիրող ծանր իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր և անհատներ ներկայացնում են իրենց դիրքորոշումներն ուն պահանջները, որոնք հիմնականում հանգում են գործող կառավարության փոփոխությանը: Սուր քննադատությամբ և կառավարությանը պատասխանատվության կանչելու պահանջ եք դրել նաև Դուք: Դաշնակցությունը հնարավոր համարու՞մ է ընդդիմադիր քաղաքական դաշտում համախմբումը և ի՞նչ ձևով:
-Իսկապես, երկրում իրավիճակը տագնապալի է: Իշխանությունը ձախողել է բոլոր ուղղություններով: Այն շարունակում է չընկալել ստեղծված ճգնաժամն իր ողջ խորությամբ և սրությամբ: Անընդունելի և դատապարտելի է նաև հնչող քաղաքական հարցադրումների վերաբերյալ իշխանության ցուցաբերած վարքագիծը: Քաղաքական հակադարձումներն արժանանում են հիվանդագին արձագանքի, որոնք արտահայտվում են քրեական գործեր հարուցելու շանտաժով և ռեպրեսիվ մեթոդներով քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերով:
Այս իրավիճակում համախմբումն այլընտրանք չունի: Սակայն իրական համախմբումը կարող է տեղի ունենալ միայն հստակ օրակարգի շուրջ: Մեր համոզմամբ այդպիսի օրակարգը պետք է միտված լինի ճգնաժամը հաղթահարելուն և երկիրը զարգացման ազգային – պետական ուղեգիծ տեղափոխելուն: Այսպիսի օրակարգի առաջ մղումը պահանջում է լայն համախոհությամբ նախաձեռնող խմբի ձևավորում, որի հիմնական անելիքը պետք է լինի օրակարգի շուրջ ժողովրդական լայն աջակցություն ապահովելը:
Ի վերջո՝ իշխանության ձևավորման և այն փոխելու միակ իրավատերը ժողովուրդն է: